«Այս պահից ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակման գործընթացը։ Ինչ-որ պահի մենք կհասնենք «Մուտքը թույլատրված է բոլորին, ելքը թույլատրված է բոլորին» սկզբունքին: Ես նաև հանձնարարել եմ մեր ռազմածովային ուժերին միջազգային ջրերում որոնել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որն Իրանին տուրք է վճարել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։                
 

Վախի մթնոլորտ և իրավական տեռոր

Վախի մթնոլորտ և իրավական տեռոր
01.04.2026 | 14:06

Երկու 18 տարեկան դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, ովքեր եկեղեցում հարգանք չեն դրսևորել տասնյակ հավատացյալների նկատմամբ՝ նրանց համար ամենանվիրական պահին։ Իրեն հավատացյալ հայտարարողը պատարագի կեսից, մարդկանց հրելով, իր թիկնազորով ու շքախմբով ճեղքել է հավատացյալների շարքերը՝ մոռանալով, որ խոնարհ քրիստոնյան նման կերպ չի վարվում եկեղեցում:

Մեկ այլ դրվագով՝ իրենց անծանոթ մի մարդ «հարգանք» չի դրսևորել այն տրանսպորտային միջոցի նկատմամբ, որով իշխանությունը տեղափոխում է իր թիմակիցներին։ Տարբեր միջադեպերով անցնող այս մարդիկ այժմ քրեական վարույթներով մեղադրյալներ են, իսկ առաջադրված մեղադրանքները նախատեսում են ազատազրկում։ Այս պահին քննվում է նրանցից մեկի խափանման միջոցի հարցը. միջնորդել են կիրառել կալանք:

Հենց այսպես է իրավունքը վերածվում գործիքի՝ թե՛ բացահայտ ճնշումների, թե՛ իրավական տեխնիկայի միջոցով։ Վերցվում են առանձին դրվագներ, ամեն կերպ փորձ է արվում դրանք միավորել մեկ գործի մեջ, կիրառվում է ծանր պատժամիջոց նախատեսող հոդված, և ազդակը փոխանցվում է բոլոր մյուսներին։

Ես երկար տարիներ մասնագիտորեն զբաղվել եմ մարդու իրավունքների պաշտպանությամբ և գիտեմ տարբերությունը քրեական հետապնդման ու քրեական ահաբեկման միջև։ Սա կոնկրետ քրեական ահաբեկում է:

Պետությունը, որն իշխանության դրդմամբ այսպես է կիրառում իրավունքը, փաստում է մեկ բան․ այն վախենում է։ Վախենում է եկեղեցում գտնվող երիտասարդներից, վախենում է իրեն ուղղվող հարցերից, վախենում է այն քաղաքացիներից, որոնք ձևական հարգանք չեն ցուցադրում։

Մեզ պետք է այլ տրամաբանություն. ոչ թե իշխանություն, որը պաշտպանվում է օրենքով, այլ օրենք, որը պաշտպանում է քաղաքացուն, այդ թվում՝ հենց իշխանությունից։

Արման ԹԱԹՈՅԱՆ

Դիտվել է՝ 1244

Մեկնաբանություններ